Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեն, ՔՊ-ին ձայն կտա 11,8%-ը, 32,1%-ը չի մասնակցի ընտրություններին. GALLUP International Association-ի հարցումները

Մարտ 12,2025 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներկա քաղաքական իրավիճակում արդյոք անհրաժե՞շտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումների պատկերը հետեւյալն է:

Հարցվածների 44 %-ը նշել է, որ միանշանակ անհրաժեշտ են, 16,4%-ը պատասխանել է՝ ավելի շուտ անհրաժեշտ են, 10,3%-ի կարծիքով ավելի շուտ անհրաժեշտ չեն, 23,5%-ի համոզմամբ՝ ընդհանրապես անհրաժեշտ չեն:

Եթե առաջիկա կիրակի լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք: Այս հարցին տրվել են հետեւյալ պատասխանները՝ Քաղաքացիական պայմանագրին ձայն կտա 11,8%-ը, Հայաստան դաշինքին՝ 4,7%-ը, ԴՕԿ-ին՝ 3,5%-ը, ԲՀԿ-ին՝ 2,7%-ը, Պատիվ ունեմ դաշինքին՝ 2,1%-ը: Հանրապետություն կուսակցությանը եւ ԱԺԲ-ին իր ձայնը կտա 0,7%-ը, Դաշնակցությանը՝ 0,3%-ը, ՀԱԿ-ին՝ 0,2%-ը, Լուսավոր Հայաստանին՝ 0,1%-ը:

Հարցվածների 6,2%-ը ոչ մեկի օգտին չի քվեարկի, իսկ 4,7%-ը կփչացնի քվեաթերթիկը, 24,6%-ը դժվարացել է հարցին պատասխանել, 4%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 32,1%-ն ասել է, որ չի մասնակցի ընտրություններին:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31