«Ազատություն». Փետրվարին 18-ին Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ Տավուշում սահմանազատման գործընթացի շրջանակներում ինչ-ինչ աշխատանքներ են սկսվել, սակայն, չէր հստակեցրել՝ կոնկրետ ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը։
«Ազատություն»-ն էլ հետաքրքրվել էր ԱԱԾ-ից, թե ի՞նչ աշխատանքներ են ընթանում Ոսկեպարում և ինչո՞ւ է մարդկանց արգելվում մտնել այն տարածքներ որտեղ աշխատանքներ են իրականացվում։ Հարցումից մեկ շաբաթ անց ԱԱԾ-ից պատասխանել են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի սահմանազատված տեղամասում իրականացվում են փշալարային արգելափակոցի կառուցման աշխատանքներ։ Նշված աշխատանքներն իրականացնելու և մարդկանց անվտանգությունը երաշխավորելու նկատառումներից ելնելով՝ ներկայումս նպատակահարմար չէ վերջիններիս մուտքը տվյալ հատված»։