Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության փոփոխությանը դեմ է 59,6 %-ը. GALLUP International Association-ի հարցումները

Մարտ 12,2025 13:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել էր ժողովրդին՝ նշելով, որ անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, ի՞նչ եք կարծում ՀՀ գործող Սահմանադրությունը պե՞տք է փոփոխության ենթարկվի: GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումների պատկերը հետեւյալն է:

Հարցվածների 18,4 %-ը նշել է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող Սահմանադրության մեջ, 7,5%-ը նշել է, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, իսկ 59,6 %-ը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է անփոփոխ մնա: 14,5 %-ն էլ դժվարացել է հարցին պատասխանել:

Հարցին՝ աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնների հետ եք տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները՝ 27,8%-ը նշել է Ռուսաստանի հետ, 25,8%-ը՝ ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ՝ 15,5%-ը, Իրանի հետ՝ 13,3%-ը, ոչ մեկի հետ՝ 11%-ը : 3,4%-ը նշել է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում է ԵԱՏՄ-ի հետ:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31