Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանցիների մոտ 80%-ը նշել է, որ քաղաքային իշխանություններն ընդհանրապես պատրաստ չէին ձյան տեղումներին. GALLUP International Association-ի հարցումները

Մարտ 12,2025 12:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է քաղաքական զարգացումների, սահմանադրական փոփոխությունների, տնտեսության զարգացման վեկտորների, կուսակցությունների վարկանիշների եւ այլ հիմնախնդիրների վերաբերյալ «А вы, друзья, как ни садитесь…» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է փետրվարի 27-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում:

Փետրվարի վերջին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղաց առատ ձյուն, ինչը բերեց տրանսպորտային կոլապսի եւ բազմաթիվ վթարների: Հարցին՝ մարզային եւ Երեւան քաղաքի իշխանությունները որքանով էին պատրաստ ձյան տեղումներին, հարցման մասնակիցները հետեւյալ պատասխաններն են տվել: 17,1%-ը նշել է, որ միանշանակ պատրաստ էին, 21,7%-ի կարծիքով՝ ավելի շուտ պատրաստ էին, 13,5%-ը նշել է, որ ավելի շուտ պատրաստ չէին, եւ ընդհանրապես պատրաստ չէին՝ նշել է 45,4%-ը:

Երեւանցիների միայն 5,3%-ն է նշել, որ քաղաքային իշխանությունները միանշանակ պատրաստ էին տեղումներին, 58,6%-ը նշել է, որ ընդհանրապես պատրաստ չէին տեղումներին, իսկ 17,7%-ի կարծիքով՝ որոշ չափով էին քաղաքային իշխանությունները պատրաստ:

Արամ Նավասարդյանի փաստմամբ, փաստորեն Երեւանի բնակիչների մոտ 80%-ը նշել է, որ քաղաքային իշխանությունները ընդհանրապես պատրաստ չէին ձյան տեղումներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31