Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մանր եղջերավոր անասուններ արտահանելու համար կաշառք վերցնելու գործով։
Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացվել է 2020 թվականին հարուցված գործով: