Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդները դիմել են նախագահ Թրամփին՝ Բաքվում պահվող հայ պատանդերին ազատելու խնդրանքով

Մարտ 12,2025 12:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Christian Newswire-ում հրապարակվել է Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդների նամակը, որով նրանք դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝  Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 23  հայ և մեկ կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ հրատապ ու վճռական քայլեր ձեռնարկելու խնդրանքով:

Նշվում է, որ նրանց թվում է նաև Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Նա արդեն 21-րդ օրն է շարունակում է հացադուլը, ինչն էլ հանգեցնում է նրա առողջության խիստ վատթարացմանը Ադրբեջանի բանտային պայմաններում:

Նամակի հեղինակները հղումներ են անում նաև խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներին և շարունակվող չարաշահումներին՝ ընդգծելով, որ Թրամփի առաջնորդությունը բացառիկ դիրք ունի այս ճգնաժամը լուծելու հարցում և որ անհրաժեշտ են  հրատապ գործողություններ՝ քրիստոնյաների կյանքերը փրկելու համար:

«Մենք հավատում ենք, որ Դուք միակն եք, որը կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանն էթնիկ զտումների ենթարկեց ավելի քան 120 հազար քրիստոնյա հայերի, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվեց քայլեր ձեռնարկել էթնիկ զտումները դադարեցնելու կամ այդ ոճրագործության մեղավորներին պատժելու համար։ Այդ ժամանակից ի վեր՝ այդ նույն ռեժիմը պատանդ է պահում 23 քրիստոնյա հայերի և մեկ կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, ենթարկվում են ամենօրյա խոշտանգումների: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, այն միակ կազմակերպությանը, որը հնարավորություն ուներ բանտարկյալների առողջական վիճակը ստուգելու, վերջին օրերին հրահանգվել է լքելու երկիրը», -ասվում է նամակում:

Նամակի հեղինակները նաև շնորհակալություն են հայտնել քարոզարշավի ընթացքում  Հայաստանին և հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու նրա խոսքերի համար: «Շնորհակալ ենք Ձեր քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածյալ քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հստակ ուղերձ էր նրանց, ովքեր կխարխլեին Հայաստանի անվտանգությունը և նրանց քրիստոնեական հարուստ ժառանգությունը՝ որպես Քրիստոսի ավետարանն ընդունած առաջին պետությունը համաշխարհային պատմության մեջ»։

Նամակը ստորագրել են՝

Դոկտ. Ալվեդա Քինգ՝ «Ամերիկյան երազանք» կենտրոնի նախագահ

Պատվարժան Միշել Բախման՝ Ռոբերտսոնի կառավարման դպրոցի դեկան

Սոհրաբ Ահմարի՝ UnHerd պորտալի խմբագիր, ԱՄՆ

Ռոդ Դրեհեր՝ լրագրող և գրող

Թրոյ Միլլեր՝ Ազգային կրոնական հեռարձակողների միության նախագահ և գործադիր տնօրեն

Դեսպան Սեմ Բրաունբեկ` Միջազգային կրոնական ազատության (IRF) գագաթնաժողովի համանախագահ

Շոն Ֆոյխտ` միսիոներ, երաժիշտ, ակտիվիստ, հեղինակ և խոսնակ

Ուիլյամ Վուլֆ՝ Բապտիստական ​​առաջնորդության կենտրոնի գործադիր տնօրեն

Բոբ Վանդեր Պլատս՝ The FAMiLY Leader կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն

Դեդե Լաուգեսեն՝ «Փրկե՛ք հալածյալ քրիստոնյաներին» կազմակերպության գործադիր տնօրեն

Սյուզան Բոք Գրիշման՝ Mercury One բարեգործական ընկերության և The Nazarene հիմնադրամի գործադիր տնօրեն

Դեսպան Ալբերտո Ֆերնանդես՝ Մերձավոր Արևելքի Մեդիա հետազոտությունների ​​ինստիտուտի փոխնախագահ

Դոկտ. Ջիմ Գարլոու՝ Well Versed հոգևոր ծառայության գլխավոր տնօրեն

Վեհաշնորհ Ռոզմարի Շինդլեր Գարլոու՝ «Շինդլերի տապանը» (Schindler’s Ark)  կազմակերպության գործադիր տնօրեն

Դոկտ. Դեյվիդ Քարրի՝ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի հանձնակատար (USCIRF)

Նադին Մաենզա՝ Միջազգային կրոնական ազատության (IRF) քարտուղարության նախագահ

Դենիզ Բուբեկ՝  «Փրկե՛ք Հայաստանը» (Save Armenia) ընկերակցության Խորհրդի անդամ

Դոկտ. Փոլ Մյուրեյ՝ Գլոբալ խաղաղության հիմնադրամի միջազգային փոխնախագահ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31