Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը քարոզչական առումով բավականին վտանգավոր ուղերձներ է փոխանցում և´ հայաստանյան հանրությանը, և´ միջազգային լսարանին. Տիգրան Աբրահամյան

Մարտ 12,2025 11:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվում տեղի ունեցող «դատավարության» շրջանակում, Ադրբեջանը քարոզչական առումով բավականին վտանգավոր ուղերձներ է փոխանցում և´ հայաստանյան հանրությանը, և´ միջազգային լսարանին:

Շատ դեպքերում դրանք այնպես խնամքով են քողարկվում, որ այդ «ռումբերը» նույնիսկ հայաստանյան տեղեկատվական տիրույթում դրական լույսի ներքո են շրջանառվում, իսկ եթե նույնիսկ խնդրահարույց լինելը ֆիքսվում է, ապա դրա վտանգավորությունն իր ողջ ռիսկայնությամբ չի ընկալվում:

Անհրաժեշտ է շատ զգույշ և նրբանկատ գործել Բաքվից շրջանառվող տեղեկատվության հետ, որովհետև 1-2 իրականությանը մոտ տեղեկատվությունից հետո, ակնհայտ կեղծ ու վտանգավոր թեմաներ են «սղացնում»:
Իրավիճակը մեզ համար չափազանց վտանգավոր է դառնում հատկապես այն պատճառով, որովհետև հայաստանյան կառավարիչները տեղեկատվական անվտանգության ապահովման իրենց գործառույթն ամբողջությամբ տապալել են` խիստ խոցելի դարձնելով մեր հասարակությանը:

Ու սա վերաբերվում է ոչ միայն կեղծ դատավարությանը, այլ Ադրբեջանից կիրառվող տեղեկատվական քաղաքականությանն իր ամբողջության մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31