Լրահոս
Օրվա լրահոսը

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

Մարտ 12,2025 10:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի հեղինակավոր միջոցառումներից մեկին՝ ICE Barcelona 2025-ին։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 80 հազար հյուր աշխարհի 160 երկրից։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ներկայացուցիչները կիսվել են նախորդ տարվա ձեռքբերումներով, ներկայացրել 50-ից ավելի բացառիկ պրոդուկտներ՝ ստեղծված web3 հայեցակարգի հիմքով։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանն ասել է․ «Տեխնոլոգիական ոլորտը շատ արագ է զարգանում, և մենք, լինելով այս ոլորտի առաջատար և խոշոր ընկերություններից մեկը, մշտապես հանդես ենք գալիս նորարարական լուծումներով։ ICE Barcelona-ն տվյալ ոլորտի ամենամեծ ցուցահանդեսն է և այլ երկրների գործընկերների հետ աշխատելու նոր հնարավորություններ է բացում։ Մենք այստեղ եզակի ընկերություններից ենք, որ հանդես ենք գալիս 6 տաղավարով և շուրջ 2200 քմ տարածքով։ Մեր ընկերությունից մասնակցում են 300-ից ավելի աշխատակից»։

Միջոցառմանը ներկայացվել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող BetConstuct, Fastex, CreedRoomz, SosHuB, Pascal Gaming, FeedConstruct, Popok Gaming, Stretch Network հարթակները, Fast Shift հավելվածը։ Միջոցառման հազարավոր հյուրերին ներկայացվել են նաև Yօ պրոդուկտների խումբը՝ YoPhone հաղորդակցման հավելվածը, YoHealth բջջային հավելվածը, որը ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում, YoCerebrum մետավերսը՝ վիրտուալ տիրույթում տարբեր ոլորտների զարգացման նորարար հարթակը: Ներկաները ծանոթացել են նաև Բահամուտ բլոկչեյնի վրա ստեղծված բացառիկ Ortak մարքեթփլեյսին՝ նոր Snowball NFT-ով:

Հավելենք, որ ընկերության հրավերով Բարսելոնա էր ժամանել նաև աշխարհահռչակ սթրիթ արտիստ Ալեք Մոնոպոլին, որը միջոցառման ընթացքում ստեղծած աշխատանքը նվիրել է ընկերությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31