Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում եւ դա ի ցույց դնում. Փաշինյանը պատասխանել է հարցին

Մարտ 12,2025 10:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում եւ դա ի ցույց դնում․

1․Քաջալերելու համար վաղ արթնանալու սովորությունը,

2․Քաջալերելու համար առողջ ապրելակերպը եւ ֆիզիկական ակտիվությունը,

3․Քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները,

4․Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները,

5․Ընդգծելու համար ածխածնային արտանետումների նվազեցման օրակարգը,

6․Քաջալերելու համար քաղաքային եւ բնական միջավայրի հետ առնչվելու, ճամփորդելու այլընտրանքային ձեւերը,

7․Ընդգծելու համար պարզ ձեւերով ազատությանը, վայելքին, կյանքին հասու լինելու հնարավորությունները,

8․Ընդգծելու համար կամքը կոփելու, ինքդ քո առաջ խնդիրներ դնելու, խնդիրներ հաղթահարելու ունակությունդ դաստիարակելու կարեւորությունը,

9․Ընդգծելու համար թիմային գործելակերպի, բոլորի առաջ անհատի պատասխանատվության, անհատի առաջ բոլորի պատասխանատվության կարեւորությունը։

#կեցցեհեծանիվը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31