Մարտի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գրավոր ընթացակարգով քննեց «Հին Էրվան» ռեստորանի նախկին սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի գործով բերած բողոքը:
Մանվել Տեր-Առաքելյանը դատի էր տվել «Յունիբանկ» ԲԲԸ-ին, պատասխանողներին՝ Կադաստրի կոմիտեին եւ Հասմիկ Պողոսյանին՝ գրավի իրավունքը դադարած ճանաչելու եւ որոշակի գործողության կատարելուն պարտավորեցնելու պահաջների մասով, պահաջելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 2024 թ. հուլիսի 2-ի որոշումը:
Հիշեցնենք, որ անշարժ գույքը, դա Հյուսիսյանի պողոտա 2 հասցեն էր՝ «Հին Էրիվան» ռեստորանը:
2023-ին Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի որոշմամբ հայցը բավարարվել էր, վերաքննիչ դատարանն էլ բավարարել էր բանկի բողոքը:
Կարդացեք նաև
Վճռաբեկ դատարանն անդրադարձավ դատական ակտը դատավորի կողմից ստորագրված լինելու օրենսդրական պահանջը պահպանված լինելու հարցի բացահայտմանը, դատավոր Ռ. Բունիաթյանի դատական ակտի եզրափակիչ մասում առկա դրոշմակնիքը: «Վարպետ փորձագետների միություն» ՍՊ ընկերության փորձագիտակա եզրակացության համաձայն, «Նախագահող Դատավոր» եւ՝ «Ռ.Մ.Բունիաթյան» բառերի միջեւ տեղավորված ստորագրությունը չի կատարվել ստորագրության կառուցվածք ունեցող շտամպով, այլ կատարվել է կապտամանուշակագույն գելային գրիչով»: Վճռաբեկ դատարանը հանգել էր այս հետեւությանը, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չունենալով մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ, առանց փորձագիտական եզրակացության հանգել էր սխալ հետեւության, որն առիթ է այս գործով վճռաբեկ բողոքը բավարարելուն: Գործն ուղարկվեց հետ՝ նոր քննության:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2025