Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ստատուսների շարք է գրել: Դրանցից մեկում, օրինակ, ասված է. «Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում:
Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես»:
«ՉԻ». Էս դեպքում Նիկոլ Փաշինյանը ոչ թե հունից դուրս է եկել, այլ վերադարձել է իր հուն: Երևի երկու-երեք տարի հարևան երկրներից ստացած նվաստացումները, որոնք անպատասխան են մնացել, կուտակվել, կուտակվել էին, հիմա ժայթքում են իր ստատուսներում:
Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛րը, դե, գիտենք, ում մասին է խոսքը, դժվար թե պատասխանեն Փաշինյանին, դա կանեն նրանց շրջապատները:
Կարդացեք նաև
Բայց պատասխանողներին խորհուրդ կտանք նույն ոճով արձագանքել: Օրինակ, թող գրեն. «Նիկոլ Փաշինյան, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում:
Դուք դա չեք ասի, մենք կասենք. որ Արցախի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես»:
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում