Սերգեյ Եսայանը Արցախի Մարտունի քաղաքից է: Մասնագիտությամբ պատմաբան-մանկավարժը աներկբա գրիչը զենքով է փոխարինել Արցախյան առաջին պատերազմում:
Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում զինվորի թիկունքն է ամուր պահել: Ավոյի զինվորը ցավով է պատմում, թե ինչպես ականատեսը եղավ հայ ժողովրդի պատմության վերջին էջը շրջելուն՝ Արցախի կորստին: Ինքը ուզում է հավատալ՝ Արցախի ժամանակավոր կորստին: