Հայաստանի ազատ ոճային ըմբիշները Ալբանիայի Տիրանա քաղաքում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել են երեք մեդալ:
61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը նվաճել է ոսկե մեդալ՝ վճռորոշ գոտեմարտում հաղթելով ադրբեջանցուն: Կնյազ Իբոյանը 92 կգ քաշային կարգում բավարարվել է արծաթե մեդալով, իսկ գերծանր քաշային Խաչատուր Խաչատրյանը արժանացել է բրոնզի:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 27 երկրների պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ