Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը իր բողոքն է հայտնել դատական ֆարսում, միջնորդություններից մի քանիսը չեն բավարարվել

Մարտ 11,2025 23:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

yerkir.am. Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դատական» ֆարսը։

Վարդանյանն իր բողոքն է հայտնել գործը քննող դատավորների կոլեգիային՝ նշելով, որ նախորդ դատավարությունների ընթացքում ներկայացված իր միջնորդություններից մի քանիսը չեն բավարարվել:

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, որը պաշտպանում է պետական մեղադրանքը, մեկնաբանելով միջնորդությունը, ասել է, թե նմանատիպ միջնորդություններ քննարկվել են նախորդ դատական գործընթացներում, որոնց վերաբերյալ համապատասխան որոշումներ են կայացվել:

Ռուբեն Վարդանյանը արդեն 22 օր է` հացադուլի մեջ է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31