Լրահոս
Օրվա լրահոսը

Որդին, Չոռնի Անոն, օգնականն ու մոտ ընկերը․ ովքե՞ր են պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ցուցակում

Մարտ 11,2025 22:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որը կազմվել է «Հայրենիք»  ու «Միացյալ Հայաստան» կուսակցություններից, գլխավորում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, 34 թեկնածու ունի։ Նրանց մեջ կան հարազատներ, մտերիմներ, ՍՊԸ-ների տնօրեններ, անհատ ձեռներեցներ, դասախոսներ, ինժեներներ, փոստատար, վարսահարդար ու Գյումրու նախորդ ավագանու երկու անդամներ։

Ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է նախորդ ավագանու «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Սվտելանա  Ադամյանը, ով անհատ ձեռներեց է (նրա կուսակցական պատկանելության դիմաց այս ցուցակում նշված է «Հայրենիք» կուսակցություն) և «Հանրապետական» խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը, որն ընդգրկվել է  Մարտուն Գրիգորյանի գլխավորած ցուցակի 8-րդ համարում։

Նկատենք, որ ցուցակի 5-րդ համարում պատգամավորի որդին է՝ անկուսակցական Կարեն Գրիգորյանը, որը «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչն է, իսկ ցուցակի 4-րդ տեղում Լիզա Գասպարյանն է՝ պատգամավորի օգնականը։

Ցուցակի 13-րդ համարում ընդգրկված է պատգամավորի մոտ ընկերը՝ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Պետրոսյանը, որը հիմա չի աշխատում։

Իսկ 25-րդ համարում  Գրիգորյանների ընտանիքին պատկանող «Տրանս ակնթարթ» ՍՊԸ տնօրեն Անահիտ Խալաթյանն է, ով գյումրեցներին առավել հայտնի է «Չոռնի Անո» մականվամբ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31