Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ Կարեն Մաթեւոսյան. «Հացադուլի 11-րդ օրն է եւ ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում թե արյան ցուցանիշների, թե գլյուկոզայի նվազման փոփոխությունները ավելի խորն են»

Մարտ 11,2025 20:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բժիշկ Կարեն Մաթեւոսյանը, որն Ազատության հրապարակում առաջին օրվանից հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանի, Վարդան Ավագյանի եւ Արդավազդ Ալավերդյանի կողքին է, այսօր, հացադուլի 11-րդ օրը, Aravot.am-ին ասաց. «Մոտ մեկ ժամ առաջ նորից շտապ օգնության կանչ ենք իրականացրել, որովհետեւ Մանե Թանդիլյանի մոտ կար արտահայտված հաճախասրտություն, որն ուղեկցվում էր սրտի ծակոցներով: Շտապ օգնությունը, բացի տիկին Թանդիլյանից, հետազոտեց նաեւ մեր մյուս երկու ընկերներին:

11-րդ օրն է, եւ ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում ավելի խորն են փոփոխությունները՝ թե արյան ցուցանիշների, թե գլյուկոզայի նվազման: Այսօր երեք հացադուլավորների մոտ արդեն նկատելի է, չասեմ ձեւավորված, բայց սրտի խնդիրներ, մասնավորապես, ծակոցների, ցավի եւ տախիկարդիայի տեսքով:

Համատեղ որոշումից հետո, առողջական վիճակը գնահատելու հետ կապված, երեկ երեկոյան այցելել ենք մյուս հացադուլավոր ընկերոջը՝ Լեւիկ Խաչատրյանին, որը հիմա գտնվում է Ռուսաստանի դեսպանատան մոտ: Արտահայտված հաճախասրտություն ունի: Փորձեցինք մի քիչ կառավարել այդ հաճախասրտությունը: Խորհուրդներ եմ տվել, թե ինչպես պիտի վարվի: Այսօր նորից պիտի այցելեմ:

Մենք իրեն չենք ճանաչում: Ուղղակի գիտենք, որ միացել է ակցիային: Սկզբից ՄԱԿ-ի գրասենյակի մոտ էր հացադուլ անում: Եթե հիշում եք, տիկին Թանդիլյանը օրեր առաջ այցելել էր նրան: Երեկ այցելեցին նաեւ մեր մյուս երկու հացադուլավոր ընկերները՝ Վարդանը եւ Արտավազդը: Եվ քանի որ նրա առողջական վիճակի մասին որեւէ ինֆորմացիա չկար, չունեինք, ես եւս միացա մեր ընկերներին՝ Լեւիկ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատելու համար: Այնտեղ էլ բարվոք վիճակ չունենք, քանի որ օրերով ու առկա օբյեկտիվ տվյալներով նրա մոտ էլ հաճախասրտությունը արտահայտված էր:

Ես, ինչպես մեր ընկերներին, այնպես էլ Լեւիկին հորդորել եմ դադարեցնել հացադուլը: Բայց տեսնենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31