Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք արդեն անվավեր դարձած իշխանություն, որը միս ու արյուն է տալիս Ալիեւի զառանցանքներին ու բռնազավթիչ քաղաքականությանը»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մարտ 11,2025 19:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մի կողմից մենք գործ ունենք մի հղփացած, ինքնահավան բռնապետի, մյուս կողմից՝ անգործունյա, տապալված իշխանության հետ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բաքվում հայ գերիների շինծու «դատավարությանը»։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը անգործություն դրսեւորեց ու ենթահող ստեղծեց, որ այսօր ունենանք պատանդներ ու գերիներ։ Այսինքն՝ այս իշխանությունը մեղսակից ու մասնակից է։ «Մենք գործ ունենք բռնապետի հետ, որն Արցախն է բռնազավթել, որը մեր գերիներին է վերցրել, եւ հազարավոր մեր տղաներին տարել է մահվան։ Դա որպես նախաբան, իսկ դրա շարունակությունը՝ ամեն մեկը պետք է իր ձեւով պայքարի, որպեսզի Ադրբեջանի վրա այդ ճնշումը լինի։ Աստված տա, որ այդ ճնշումը հասնի իր նպատակին, բայց մենք թույլ տվեցինք, որ այդ մարդը կայանա որպես բռնապետ։ Առայժմ աշխարհի գործիչները, բոլոր քննադատություններով հանդերձ, իր նավթը վերցնում են։ Այս տեսանկյունից մենք ունենք արդեն անվավեր դարձած իշխանություն, որը միայն ու միայն միս ու արյուն է տալիս Ալիեւի զառանցանքներին ու բռնազավթիչ քաղաքականությանը»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ «բուն հարցը գտնվում է հրապարակի վրա նստած, եւ դա պետք է փոխվի»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31