«Մեղրին՝ որպես ՀՀ հարավային դարպաս, ամուր պահելու խնդիրը միշտ եղել է, հիմա՝ առավել եւս։ Մեղրին պահելու, Սյունիքը պահելու խնդիրը հիմա է ծառացած շատ ակտուալ ձեւով, քանի որ, ցավոք սրտի, Արցախն արդեն բաշխեցին, գնաց»,- այսօր Հայաստանի եւ Արցախի մտավորականների հրավիրած խորհրդաժողովում ասաց բանաստեղծ Արթուր Կարենցը։
Նա նշեց, որ մտավորականի խոսքն այսօր շատ կարեւոր է, պետք է դառնա համախումբ մի ուժ՝ առաջընթաց գրանցելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հայաստանի եւ Արցախի մտավորականների այսօրվա խորհրդաժողովի ժամանակ առաջարկ հնչեց, որ մտավորականները մեկնեն մարզեր, բնակչության հետ աշխատանք տանեն։ Գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանն ասաց․ «Գիտենք, որ իշխանությունները պատրաստվում են համապետական ընտրությունների, դրա դեմը պետք է առնել, թույլ չտալ, որ նորից իրենք իրենց իշխանություն անվանեն»։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանն ասաց, որ կոնկրետ գործողություններ է առաջարկում։ «Առաջարկում եմ ստեղծել խորհուրդներ, օրինակ՝ Մեղրիի մտավորականների խորհուրդ, նախկին սահմանապահ զորքերի խորհուրդ, այսինքն՝ դա մի մարմին է, որը համախմբում է եւ մեկ նպատակի շուրջ կենտրոնացնում գործողությունները։ Այդ փոքր խորհուրդների միավորմամբ՝ մենք իրականություն ենք դարձնելու մտավորականների խորհուրդը։ Իսկ երբ արդեն սկսի ձեւավորվել համահայկական խորհուրդը, փոքր խորհուրդները հնարավորություն կունենան իրենց ներկայացուցիչներին ուղարկել այդ համահայկական խորհուրդ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ