Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամություն ունեցող տեղահանված կանանց համար եւ նրանց մասնակցությամբ ցանցի ստեղծում» ծրագրի առաջիկա անելիքները

Մարտ 11,2025 18:33

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մարտի 11-ին հանդիպել է «Հուսո տուն» բարեգործական կենտրոն հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանի եւ հիմնադրամի ծրագրի համակարգող Հռիփսիմե Մանուկյանի հետ:

Վերջիններս ներկայացրել են ավելի քան երեք տասնամյակ գործող կազմակերպության կատարած աշխատանքները եւ բարեգործական ծրագրերը, ինչպես նաեւ մանրամասնել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող  «Հաշմանդամություն ունեցող տեղահանված կանանց համար եւ նրանց մասնակցությամբ ցանցի ստեղծում» ծրագրի առաջիկա անելիքները:

Ծրագրի համակարգող Հռիփսիմե Մանուկյանը ներկայացրել է ծրագրի ընթացքի հետ կապված աշխատանքները, նպատակներն ու ակնկալիքները:

Ըստ ծրագրի` ցանցը կամավոր հիմունքներով ստեղծված ոչ ֆորմալ հարթակ է, որը միավորում է հաշմանդամություն ունեցող տեղահանված կանանց, ինչպես նաեւ նրանց աջակից կազմակերպություններին, անհատներին ու խմբերին` նպաստելու թիրախ կանանց սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հանրային կյանքի այլ ոլորտներում ներառմանը, հավասար հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաեւ այս առումով բարելավված օրենսդրական դաշտ ունենալուն:

Այն ծառայելու է որպես միջավայր, որտեղ կամավորական ներդրման միջոցով մշակվելու են համագործակցային ծրագրեր, իրականացվելու է փորձի փոխանակում եւ փոխօգնություն` միտված հաշմանդամություն ունեցող կանանց առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

Ցանցի ստեղծման համար մշակվել են անհրաժեշտ փաստաթղթերը,  եւ արդեն գործընկերային ցանցում  ներգրավված են 11 կազմակերպություններ, որոնք համաձայնություն են տվել դառնալու ցանցի անդամ: Մշակվել է նաեւ հուշագիր, որը կնքվելու է անդամ կազմակերպությունների  միջեւ:

Հերիքնազ Տիգրանյանը  դրական է գնահատել կազմակերպության բարեգործական աշխատանքը` նշելով, որ ծրագիրը նոր չէ կազմակերպության համար, քանի որ այդ աշխատանքը նրանք վաղուց կատարում են: «Այս ծրագրով պարզապես ապահովում եք շարունակականությունը»,- այս համատեքստում ասել է նա եւ  իր խոսքում կարեւորել է ծրագրի պատշաճ իրազեկումը, ինչպես նաեւ երիտասարդների` կամավորական աշխատանքներում ներգրավումը: Միաժամանակ, պատրաստակամություն է  հայտնել աջակցել օրենսդրական կարգավորումների հարցում, եթե դրա կարիքը կլինի:

 

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31