Aravot.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Հարթագյուղ վարչական շրջանի ատամնաբույժ Բարսեղ Կարապետյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը (լուսանկարում) սկսել է կոծկել իր դեմ մահափորձը, իրեն համարում է զրպարտիչ:
Արմեն Չիչոյանը ԲԴԽ անդամ, ոչ վաղ անցյալում ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Սերգեյ Չիչոյանի հարազատ եղբայրն է, դատախազության համակարգի երկարամյա ծառայող:
Հարթագյուղի ատամնաբույժը նաեւ իրավապահներին ասել է, որ եթե շարունակվի այս իրավիճակը, ապա իր որդուն չի թողնի զորակոչվի բանակ և կլքի ՀՀ-ն:
Aravota.am-ի հետ զրույցում ատամնաբույժ Կարապետյանը հաստատեց տեղեկությունը, բայց ասաց, որ Չիչոյանին շատ է հարգում ու իր կողմից սխալ է թույլ տրվել. «Ես իրենից ներողություն եմ խնդրել: Ջղայնացած եմ եղել, սխալ վերլուծություն եմ արել, ինքն էլ լավ մարդ է, ուղղակի ինձ ներեց ու չհամարեց, որ ես եմ իրեն զրպարտում: Իմ ու Չիչոյանի մեջ խնդիր չի կարող լինել, ես նյարդային վիճակում եմ եղել: Ինքն իրավաբան է, ես իրավաբանական տերմինները չհասկանալով՝ խնդիր եմ առաջացրել, ես ներողություն եմ խնդրել, ինքն էլ ինձ ներել է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ