«Ես կարծում եմ՝ թուրքական հետախուզությունը կարողացել է հավաքագրել մարդկանց, բերել-դնել մեր ժողովրդի գլխին, մեր պետության գլխին՝ որպես ղեկավարներ։ Սա է մեզ հետ տեղի ունեցել»,- այսօր Հայաստանի եւ Արցախի մտավորականների հրավիրած խորհրդաժողովում ասաց գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանը։
Նա նշեց, որ այս վիճակից դուրս գալու համար մտավորականությունը պետք է ոտքի կանգնի։ «Այսինքն՝ 1988 թվականից սկսած մտավորականությունն է եղել Շարժման հիմքը։ Ես տեսնում եմ, որ այս 30 տարիներին հասարակական կարծիքն արհամարհված է բոլոր ղեկավարների կողմից։ Բայց հասարակական կարծիքն է որոշում ամեն ինչ, առանց հասարակական կարծիքի չի լինի փոփոխություն, հետեւանքը տեսնում ենք՝ եւ մարդկային կորուստներ, եւ տարածքային կորուստներ, եւ ամենախայտառակ վիճակը, որ այսօր «դատում» են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Մենք սա հանգիստ տանում ենք, այսօրվա հավաքին շատ մտավորականների ենք հրավիրել, հիմա այստեղ պետք է խլրտար, շատ մարդ լիներ։ Փորձենք, տեսնենք՝ կարո՞ղ ենք մենք միավորվել, մտավորականությանը միավորել։ Եկեք համատեղ մտածենք՝ այս իրավիճակից դուրս գալու ինչ ճանապարհ ենք տեսնում»,- նշեց Կարապետյանը։
Նա հավելեց, որ Հայաստանում կարող ու հզոր ուժեր կան, որ կարող են երկիրն այս վիճակից դուրս բերել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ