Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում ձերբակալվել է ուկրաինուհի, որը հայերի ու ադրբեջանցիների երիկամներ է վաճառել

Մարտ 11,2025 17:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաստինֆո». Լեհաստանում կալանավորվել է ուկրաինուհի, որը Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված հանցավոր խմբի կազմում 56 երիկամ վաճառելու համար։ Այս մասին ասվում է Լեհաստանի դատախազության հաղորդագրության մեջ։

Գործակալության տեղեկատվության մեջ նշվում է, որ 35-ամյա Քսենիա Պ.-ն ձերբակալվել է Լեհաստանի և Ուկրաինայի միջև երկաթուղային անցումում՝ Ինտերպոլի «կարմիր ծանուցման» ներքո։ Դեռ հայտնի չէ, թե ինչու կինը Ղազախստանի բանտում չի գտնվել դատավճռի կայացումից հետո։

Քսենիա Պ.-ն Ինտերպոլի կողմից հետախուզվում էր 2020 թվականից։ Նրան կարտահանձնեն Ղազախստան։

Կինը եղել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամ, որը 2017-ից 2019 թվականներին ապօրինաբար հեռացրել է մարդկանց հյուսվածքներն ու օրգանները և դրանք վաճառել սև շուկայում: Բանդայի գործունեությունից տուժածներ կան Ղազախստանից, Ադրբեջանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թաիլանդից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31