Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջհարկի կրկնապատկված դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի էական կրճատման, կա՛մ՝ ոլորտում ստվերի ավելացման. Թադևոս Ավետիսյան

Մարտ 11,2025 16:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկման հետևանքները

 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատկվեց, մասնավորապես՝

  • առևտրային գործունեության շրջանառության հարկի դրույքաչափը 5-ից դարձել է 10 տոկոս,
  • արտադրության ոլորտինը՝ 3,5-ից 7 տոկոս,
  • հանրային սննդի ոլորտինը՝ 6-ից 12 տոկոս,
  • այլ ոլորտներ՝ 5-ից 10 տոկոս։

Շրջանառության հարկի ոլորտից հանվեցին փաստաբանական և նոտարական գործունեությունները։

Զուգահեռաբար, միկրոձեռնարկատիրության առավել արտոնյալ հարման համակարգից շրջանառության հարկի ոլորտ տեղափոխվեցին տնտեսական գործունեության մի շարք տեսակներ՝ շարք անշարժ գույքի բրոկերները, վարսավիրները, ավտոտեխսպասարկում իրականացնողները, շինարարական աշխատանքներ կատարող վարպետները և այլ։

Այսպիսով, կառավարությունը նպատակ ուներ լրացուցիչ հավաքել 18,6 միլիարդ դրամ շրջանառության հարկ։

Ի՞նչ է արձանագրվում իրականում։

2025 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ պետական բյուջեի հարկային ընդհանուր մուտքերն աճել են 31,1 տոկոսով, իսկ դրա ընդամենը 6,6 տոկոսը կազմող շրջանառության հարկի գծով մուտքերն աճել են 19,4 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնապատկվել են։

Հետևաբար, փաստացի արձանագրվում է այն, ինչը նաև օբյեկտիվորեն կանխատեսված էր

շրջանառության հարկի կրկնապատկված դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի էական կրճատման, կա՛մ՝ ոլորտում ստվերի ավելացման, կա՛մ էլ՝ երկուսը միասին։

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31