Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզային փրկարարական վարչության պետը Ճապոնիայի արտգործնախարարի շնորհակալագրի է արժանացել

Մարտ 11,2025 16:28

ՀՀ ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ պարոն Սերոբ Գաբրիելյանը պարգևատրվել է՝ ի նշան իր գործունեությամբ Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնմանը խթանելուն։

Պարոն գաբրելյանն աշխատում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2012 թվականին՝ Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժից հետո, պարոն Գաբրիելյանը հնարավորություն է ունեցել այցելել Ճապոնիա՝ JICA-ի վերապատրաստման ծրագրի շրջանակներում, և շրջել աղետից տուժած շրջաններում։ Նա, տպավորված լինելով տուժած տարածքների թշվառ վիճակով և աղետից հետո վերականգնմանն ուղված՝ բնակչության հսկայական ջանքերով, Հայաստան վերադառնալուն պես ակտիվորեն դրամահավաք է նախաձեռնում՝ քաղաքի կենտրոնում գտնվող Սպիտակի երկրաշարժի հուշահամալիրի կողքին Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու իր գաղափարը կյանքի կոչելու համար։

Պարոն Գաբրիելյանին հաջողվում է իրագործել այդ գաղափարը՝ շնորհիվ տեղի բնակիչների առատաձեռն ներդրումների, այդ թվում՝ փրկարարական խմբի իր գործընկերների, ինչպես նաև իր անձնական միջոցները նվիրական կերպով ներդնելով։

Այդ ժամանակից ի վեր ամեն տարի մարտի 11-ին, դեկտեմբերի 7-ից բացի, բազմաթիվ քաղաքացիներ հավաքվում են հուշահամալիրի մոտ՝ ոգեկոչելու երկրաշարժի զոհերի հիշատակը և աղոթում շուտափույթ վերականգնման համար։

Այս իրադարձությունները դարձել են Հայաստանի և Ճապոնիայի միջև աղետների կանխարգելմանն ուղղված համագործակցության խորհրդանիշ։

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31