Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները նորից փորձում են ռուսների հետ սիլի-բիլի անել. Կարեն Քոչարյան

Մարտ 11,2025 16:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ընդհանուր առմամբ հետաքրքիր, բայց բարդ ժամանակահատված է սկսվել, սակայն հետաքրքրությունը ոչ թե Հայաստանում է, այլ դրսում: Նաեւ հետաքրքիր՝ չի նշանակում լավ, որովհետեւ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում, որը մեր քթի տակ է: Ենթադրվում է, որ Սիրիայի վերջին դեպքերը հրահրվել են նաեւ դրսից: Կան ուժեր եւ կենտրոններ ՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ռեգիոնալ, որոնք ուզում են Սիրիան դարձնել Հարավսլավիա, մասնատել մի քանի երկրի»,-«Հենարան» մամուլի ակումբում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը;

Նրա խոսքով. «Դրան ամենեւին կողմնակից չէ Թուրքիան, որովհետեւ վախ կա, որ դա կարող է հետո կարող է տարածվել նաեւ իրենց վրա: Բավականին հետաքրքիր էր ու ռադիկալ Օջալանի կոչը՝ վայր դնել զենքերը: Բայց նման բաները հենց այնպես չեն լինում, որ Օջալանի նման կերպարը կոչ անի վայր դնել զենքերը»:

Ինչ վերաբերվում է Հայաստանին՝ անվտանգության առումով, Կարեն Քոչարյանը հետեւյալը նշեց. «Անվտանգության մասին չի կարելի խոսել, որովհետեւ չկա անվտանգային որեւէ համակարգ: Այսօր կարդացի, որ ԱԺ նախագահը 3 տարի հետո որոշեց, որ մինչեւ մայիս Կապանում կբացվի Ռուսաստանի հյուպատոսությունը: Չգիտես ինչու նոր որոշեցին դա ասել:

Ենթադրվում է, որ աշխարհում տեղի ունեցող այս գործընթացների հետևանքով այս իշխանությունները մնացել են լրիվ անտեր աշխարհաքաղաքական առումով եւ փորձում են ռուսների հետ նորից սիլի-բիլի անել: Դա նկատվում է նաեւ արեւմտյան ուժերի ռեակցիայից, որոնք երկար ժամանակ այս իշխանության հովանավորներից էին, իսկ հիմա՝ ամենաուժեղ քննադատողները»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31