ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։
Տեղեկացնում ենք, որ սա խարդախություն է և չի համապատասխանում իրականությանը։
Եթե ստացել եք նման հաղորդագրություն մի՛ պատասխանեք և մի՛ փոխանցեք գումար։
Հորդորում ենք անտեսել կասկածելի հաղորդագրությունները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։
Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ