Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն Ադրբեջանին հանձնելու գործում ամենամեծ ավանդն ունի քո շեֆը»․ Գառնիկ Դանիելյանը՝ Սարիկ Մինասյանին

Մարտ 11,2025 16:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«7 տարվա ընթացքում ասելով՝ քյաբաբ առ քյաբաբ, խաշլամա առ խաշլամա, կոպեկ առ կոպեկ, ետ եմ բերելու, այս մարդը մի հատ «Ռենջ ռովեր» է բերել, էն էլ կարծեմ էվակուատորով են բերել, շարժիչը չի աշխատում։ «Ժեշտի» մի հատ կույտ են բերել ու դրանով ուզում են մարդկանց էլի մոլորության մեջ մտցնել։ Ամենամեծ թալանչիները խոսում են թալանը ետ բերելու մասին։ Տեսնում ենք՝ ինչ կոռուպցիոն սխեմաների մեջ են, ինչ ունեցվածք են ձեռք բերում․․․ տրանսպորտը թանկացնում են, Նորքի բարձունքներում կես միլիոն դոլարանոց տուն են ձեռք բերում․․․»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով Գյումրիում Նիկոլ Փաշինյանի վերջին այցին եւ արած հայտարարություններին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Բանախոսի համոզմամբ, Գյումրիում իշխանությունն ամբողջ պատժիչ համակարգը գործի է դրել արդեն մի քանի ամիս, բայց իրականում, Գյումրիում իշխանությունն արդեն իսկ տանուլ է տվել․ «Ըստ իս, իշխանությունը Գյումրիում չի հաջողելու եւ այս գիտակցումով Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հավաքել է բոլորին եւ ասել, եթե Գյումրիում չհաջողենք՝ բոլորդ պաշտոններից կզրկվեք»։

Գառնիկ Դանիելյանը պնդում է՝ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը շատ սառն ընդունելության է արժանացել, «գրաֆիկով պլանավորված շոու-ծրագիր է եղել»։

Գառնիկ Դանիելյան

Նիկոլ Փաշինյանի խոսքում հնչած մեղադրանքին՝ Գյումրու ընտրություններում մասնակցող բոլոր թեկնածուներին ուղղված՝ նախկին եւ թալանչի լինելու մասին, Գառնիկ Դանիելյանը հակադարձում է․ «Նավթալինի հոտ է գալիս, քո էդ կտերին էլ ոչ ոք չի հավատում։ Դուք ումից ինչ էլ որ վերցնում եք՝ ձեր անձնական շահերից ելնելով եք անում, մի հատ էլ ուզում եք էժան PR ակցիա անել։ Չի հաջողվի։ Գյումրիում դուք ոչ միայն առաջին տեղում չեք, իսկի երրորդ տեղում էլ չեք»։

Գառնիկ Դանիելյանի պնդմամբ՝ Գյումրիի ընտրություններից հետո Հայաստանում իշխանության դեմ գործընթացներ են զարգանալու, Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի, որ Գյումրին կարեւոր քաղաք է, ուստի՝ «ատամներով կպել է»։

Իսկ տարբեր ճամբարներ փոխած ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին էլ Գառնիկ Դանիելյանն ասում է․ «Արցախն Ադրբեջանին հանձնելու գործում ամենամեծ ավանդն ունի քո շեֆը։ Էդ քո շեֆն է, որ գնացել՝ Պրահայում ստորագրել է՝ Արցախն Ադրբեջանի կազմում եւ դրա մասին խոսել են բոլորը՝ Ռուսաստանից-Եվրոպա։ Դու էլ մաս ես կազմել այդ հանցավոր ռեժիմին՝ մաս կազմելով ՔՊ-ին։ Արցախի ուրացումը ոչ մեկդ չի մարսելու, այդ խարանը լինելու է բոլորիդ վրա՝ սերնդե սերունդ»։

Հիշեցնենք, Սարիկ Մինասյանը հայտարարել է, թե Արցախը Նիկոլ Փաշինյանը չի հանձնել, այլ բոլորս ենք հանձնել՝ չկռվելով։

Իսկ Գյումրու ՔՊ-ականներին էլ բանախոսը զգուշացնում է՝ ընտրություններում ռեպրեսիաների, սպառնալիքների համար պատասխան եք տալու․ «Հատիկ առ հատիկ գալու ենք բոլորիդ ետեւից»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31