Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Ալիևի հետ խոսել ենք Հայաստանի հետ խաղաղության բանակցություններից

Մարտ 11,2025 16:08

Ermenihaber. Մարտի 10-ին Թուրքիայում կայացել է կառավարության նիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Կառավարության նիստից հետո Էրդողանը ներկայացրել է նախորդ շաբաթ տեղի ունեցած պաշտոնական, աշխատանքային հանդիպումները։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը՝ Էրդողանը նշել է, որ Ալիևի հետ առցանց մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման թեմային։ Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ վերոնշյալ գազատարը առնվազն 30 տարի գազ կմատակարարի Նախիջանին։

Էրդողանը նաև նշել է, որ Ալիևի հետ քննարկել են մի շարք չափազանց կարևոր հարցեր՝ մասնավորապես խորհրդակցություններ ենք անցկացրել Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31