Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մեր ազգային ամօթն է: Երբ Սփիւռքում գերիների արձակման պահանջ ենք ներկայացնում, ասում են՝ նախ թող Հայաստանն իր լռութիւնը խախտի». Գարագաշեան. «Ալիք»

Մարտ 11,2025 15:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԱԼԻՔ»/ «Ապառաժ».Կանադահայ գործիչ, մանկավարժ Մհեր Գարագաշեանը Բաքւում պահւող հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձի հարցի լուծման ուղղութեամբ ՀՀ իշխանութիւնների անգործութիւնը համարում է Բաքւի հետ պայմանաւորւածութեան արդիւնք:

«Սփիւռքում երբ ռազմագերիների ազատ արձակման պահանջ ենք ներկայացնում, մեզ ասում են՝ նախ թող Հայաստանն իր լռութիւնը խախտի, յետոյ նոր մենք անպայման ձեզ կօժանդակենք: Քանի դեռ պետական մակարդակով այս հարցը չի բարձրացւում, այն երկարելու է, եւ բոլորս գիտենք, թէ ինչպիսի կտտանքների են ենթարկւում մեր ռազմագերիները Բաքւում: Սա մեր ազգային ամօթն է, ազգովի խարանւած ենք, որ չենք կարողանում հերոսական Արցախին կամ առհասարակ մեր զաւակներին այս կամ այն ձեւով պաշտպանել»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նշեց, որ ամէն անգամ Կանադայի իշխանութիւնների, մասնաւորապէս՝ ԱԳ նախարարի հետ շփումներում յստակ է դառնում, որ շատ բան չեն կարող անել, բացատրութիւնն էլ այն է, որ արեւմտեան կամ ՆԱՏՕ-ի ակումբում Կանադան միջին քաշի ուժ է համարւում.

«Բայց ինչ որ կարող են անել, անպայման յայտարարութիւնների մակարդակով կամ գործնական քայլերով անում են: Չկայ պահ, որ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայութեան շահերը չպաշտպանի ամենայն ուժգնութեամբ: Մելանի Ժոլին ինքը կարծես ՀՀ ԱԳ նախարարը լինի: Փակ դռների յետեւում եղած բանակցութիւններում նա միշտ հանդիպում է ՀՀ իշխանութիւնների լռութեանը: Եւ բնական է, որ մարդիկ պէտք է ասեն՝ լաւ, մենք ամէն ինչ անում ենք ձեզ համար՝ իբրեւ կանադահայ համայնքի, բայց եթէ Հայաստանը մնում է միտումնաւոր լռութեան մէջ, շատ մեծ ճամփայ չենք կարող գնալ»: Նա նշեց, որ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան հարցը միջազգային օրակարգում կայ, իսկ այդ հարցում յանցաւոր լռութիւնը ՀՀ իշխանութիւնների մօտ է. «Իբրեւ Սփիւռքի գործիչներ, մեր պարտականութիւնն է միջազգային օրակարգում այդ հարցը պահելը: Մէկը չկայ, որ ասի՝ գիտէ՞ք ինչ, Պրահայից յետոյ այդ հարցը փակւած է, եւ այդ ուղղութեամբ անելիք չունենք: Ժամանակին խօսում էին Արցախի ինքնորոշման իրաւունքի մասին, բայց մեզ պարտադրւած իրողութեան պատճառով այսօր, ցաւօք, խօսում ենք միայն արցախցիների վերադարձի, ռազմագերիների հարցերի մասին: Բայց այդ նշաձողը մի օր բարձրանալու է: Ասել, որ Արցախի հարցը փակւած է, Արցախն Ադրբեջանի կազմում է, այսօր մենք միայն հետաքրքրւած ենք «իրական Հայաստանի» հարցերով, սա յստակ պայմանաւորւածութիւն է այս կամ այն կողմի հետ, որ այս հարցը չպէտք է բարձրացնեն: Թէ որ հանգրւանին ենք, յստակ է՝ դամոկլեան սրի պէս պատերազմը մեր գլխին կանգնած է: Իշխանութիւններն ու Ադրբեջանն ասում են՝ եթէ այս չանէք, Սիւնիքի գլխին վտանգ կայ: Փոխանակ մտածեն, թէ Սիւնիքի համար ինչ պէտք է անենք, զիջում ու զիջում են: Բայց քաղաքականութեան մէջ աքսիոմա է՝ զիջումները քեզ լաւ տեղ չեն հասցնում, թշնամին աւելին է ուզում»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31