«Դեռ քննությունը չիրականացված, չսկսված, համաչափություն չուսումնասիրված կարևորագույն օղակների կողմից կարծես թույլտվություն տրվեց, որ ոստիկանությունը նմանատիպ վարքագիծը շարունակի։ Այդ դրվագն ամենաբարձր մակարդակով արդարացվեց»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում» թեմայով քննարկման ժամանակ արձանագրեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
Նա հարցրեց՝ այս դեպքում ինչպե՞ս կարող ենք պատշաճ արձագանքի, արդյունավետ քննության մասին խոսել կամ ակնկալել, որ որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի․ «Ի տարբերություն նախկինում նման իրավիճակների, երբ մենք փորձում էինք հարցումների միջոցով հասկանալ, թե ինչ միջոցներ, ինչ նպատակով են կիրառվել, մենք նույնիսկ մեր հարցումներին բավարար պատասխաններ չենք ստացել և ստիպված ենք եղել գնալ դատական ճանապարհով»։
Հասմիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում հասարակություններում կառավարությունների նկատմամբ վստահությունը նվազել է․ «Չկա ընկալում, որ արդարացի, հավասար գործընթացներ են։ Կա ընկալում, որ կա որոշակի շահերի պաշտպանություն կառավարությունների կողմից և այն հավասար մոտեցումը, որին ուղղված պիտի լինի ժողովրդավարությունը, արդյունավետ կառավարում՝ որպես այդպիսին չկա։ Դա չափվում է նաև նրանով, որ ներկայացուցչական ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, ավելի մեծ տեղ է գտնում պոպուլիզմը և կեղծ գործընթացները, որոնք արտահայտվում են կեղծ օրակարգերով, որոնք բացասաբար են ազդում կառավարման որակի վրա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի