«Ազատություն». Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկած նամակում ներողություն է խնդրել «Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպի համար», հայտարարել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Իսկ րոպեներ առաջ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մեկնարկել են ԱՄՆ-ի ու Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները: