Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի PATWA Awards 2025-ի շրջանակում Հայաստանը ճանաչվել է 2025 թվականի լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն։
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն այս նորությամբ կիսվելու համար պատրաստել և տարածել է մամուլի հաղորդագրություն, որը լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում, այդ թվում՝ Time Out հեղինակավոր ամսագրում:
Այս մրցանակը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը դառնում է աշխարհի առաջատար արկածային զբոսաշրջության ուղղություններից մեկը՝ առաջարկելով յուրահատուկ լեռնային արահետներ, արկածներով լի ճամփորդություններ և անմոռանալի փորձառություններ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: