Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունը հետևողականորեն շրջանցում է բռնի տեղահանված մեր հայրենակիցների ծանր ապրումներն ու վիճակը. Տիգրան Աբրահամյան

Մարտ 11,2025 13:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ապրիլի 1-ին ընդառաջ, բռնի տեղահանված արցախցիների շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրանում, ինչը պայմանավորված է սոցիալական ծրագրերի էական կրճատմամբ և հոգեբանական վիճակի խորացող դրսևորումներով:

Տարբեր առիթներով նշել եմ, որ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունն իր հետ բերել է ոչ միայն մարդկային մեծ կորուստների, տեղահանության ու սոցիալական բարդությունների, այլ հոգեբանական հարվածների, որի հետևանքները ոչ միայն հաղթահարված չեն, այլ դրանք որոշակի ուղղություններով առավել ծայրահեղ դրսևորումների են բերել:
Հայաստանի իշխանությունը հետևողականորեն շրջանցում է բռնի տեղահանված մեր հայրենակիցների ծանր ապրումներն ու վիճակը և առաջնորդվում է բացառապես սեփական պատկերացումներով, որտեղ հայրենիքի կորստի, մարդկային ողբերգության ու սերունդների ապագայի մասին որևէ բան գոյություն չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31