Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու և Փարաքարի ընտրություններին ընդառաջ, Նիկոլը նոր պարտիա է խաղարկում՝ կրկին դիմելով «նախկինների» դեմոնիզացիայի մարտավարությանը. Արմեն Հովասափյան

Մարտ 11,2025 12:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես ցույց են տալիս իրադարձությունների հաջորդական զարգացումները, որոնք անխուսափելիորեն կապված են նաև աշխարհաքաղաքական գործընթացների հետ, Ալիևը ոչ մի կերպ չի նահանջում իր առաջ քաշած դիրքորոշումներից՝ սկսած միջազգային դատական ակտերի չեղարկումից մինչև «միջանցքի» պահանջն ու «ռազմական հանցագործների» Բաքվին հանձնելու հարցը։ Ավելին, սրանց (իշխանությունների) վարքագծից ու անհանգիստ շարժումներից ակնհայտ է դառնում, որ Ալիևը հետքայլ անելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ քաղաքական անհրաժեշտություն է տեսնում, ըստ այդմ՝ «խաղաղության» կեղծ օրակարգի մասին միֆերը այլևս կորցնում են իրենց դոզավորումը։

Առաջիկայում՝ Գյումրու և Փարաքարի ընտրություններին ընդառաջ, Նիկոլը նոր պարտիա է խաղարկում՝ կրկին դիմելով «նախկինների» դեմոնիզացիայի մարտավարությանը։ Այս տրամաբանության մեջ էր նաև նրա վերջին այցը Գյումրի, որտեղ բեմադրվեց «ռենջ-բրաբուս» օպերացիան։ Այս նույն համատեքստում է տեղավորվում նաև Սերժ Սարգսյանի դեմ հերթական ծիծաղելի «դատական գործընթացի» նախաձեռնությունը։ Այս օրակարգերը նախատեսված են հանրությանը զբաղեցնելու, հանրային դաշտում արհեստական քննարկումների կոնտենտ ապահովելու և արտաքին սպառնալիքներից որոշ ժամանակով շեղելու համար։ Եթե այս ամենին հավելենք նաև ներընդդիմադիր մեղադրանքների տարափը, ինչպես նաև որոշ հայտնի շրջանակներից հնչող թեզերի հնչողունակությունը, ապա պատկերը դառնում է ամբողջական։

Ես բոլորովին չեմ բացառում, որ առաջիկայում, եթե ներքաղաքական լարվածությունն ավելի սրվի և հանրային դժգոհությունն ակտիվանա, Նիկոլը կրկին շրջանառության մեջ կդնի իր «եթե չտանք, պատերազմ կսկսվի» թեզը։ Նա շատ լավ հասկանում է, որ այս մեթոդը, անկախ հանգամանքներից, միշտ աշխատող տարբերակ է։ Եթե ստեղծված աշխարհաքաղաքական «պատուհանից» Հայաստանը չօգտվի և շարունակի խորացնել ներքաղաքական անհամաձայնությունները, ապա միակ շահողը լինելու է ազգային պատուհասը, որը կբերի աղետի հերթական չափաբաժինը։

Հ.Գ. Զուտ հիշեցման կարգով. բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր Նիկոլի հարազատ Ալիևը հպարտությամբ արձանագրում, որ Սերժ Սարգսյանի հեռացման և ՀՀ-ում պետական կարգի տապալման հարցում Ադրբեջանն ունեցել է իր ուրույն մասնակցությունը։

Հ.Հ.Գ. Դու լաքա Սիրակին ու բատոնո Վառլամին վաղուց տվել, անցել ես։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31