Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր ազդու, հավասարակշիռ խոսքին և իմաստուն հորդորին սպասում են Ռուբեն Վարդանյանն ու ողջ հայությունը. դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Մարտ 11,2025 11:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամենայն Հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք,

ՆՍՕ ՏՏ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Դիմում

Վեհափա՛ռ հայր, հայոց պատմության դժվարագույն այս պահին, երբ Բաքվի բանտերում ապօրինի դատավարության անվան ներքո խոշտանգվում և կեղեքվում են 23 հայ պատանդ-գերիներ, ի թիվս որոնց բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից Ռուբեն Վարդանյանն արդեն 22 օրն է, ինչ հացադուլի մեջ է՝ Ալիևի վարչակազմից պահանջելով արդար դատաքննություն, ինչպես նաև ունենք շուրջ 80 բռնի անհետացած հայորդիներ, որոնց գտնվելու մասին Բաքուն դեռևս պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տրամադրում, մենք հայ կանայք, մայրերը անսասան հույսով և հավատով դիմում ենք Ձեզ՝ հայցելով Ձեր հայրապետական աջակցությունը․

Ա․ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը, որն արդեն ունեցել է որոշակի քաղաքական ազդեցություն․ ժամն է անցնելու պայքարի այլ ձևերի, մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի աստվածատուր կյանքն ու առողջությունը թանկ են բոլորիս համար։ Համոզված ենք՝ Ձեր ազդու, հավասարակշիռ խոսքին և իմաստուն հորդորին, աղոթքի զորությանը սպասում են Ռուբեն Վարդանյանն ու ողջ հայությունը՝ որպես Աստծո լույսի ուղենիշ։

Բ․ Տեղյակ ենք, որ Բաքվի բանտերում հայ լինելու և հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարելու համար շինծու մեղադրանքներով կտտանքների ենթարկվող մեր հայրենակիցների արդար դատաքննության և հնարավորինս արագ ազատ արձակման ուղղությամբ Դուք և Մայր Աթոռի ներկայացուցիչները լուրջ գործունեություն են ծավալել։ Միջազգային Ձեր մեծ հեղինակությունը, քույր եկեղեցիների և իսլամադավան պետությունների, հոգևոր առաջնորդների հետ ունեցած կապերը թույլ կտան լուրջ առաջընթաց արձանագրել ազգաշահ այս խնդրի հանգուցալուծման բարդ ճանապարհին։ Մեր համեստ ուժերը Ձեզ ի սպաս։

  • Արմինե Օհանյան
  • Աննա Իսրայելյան
  • Նարինե Դիլբարյան
  • Ժասմինա Ղևոնդյան
  • Աննա Մայիլյան
  • Արփեն Մովսիսյան
  • Զոյա Ջուլհակյան
  • Արաքս Սարգսյան
  • Լուսիկ Մուրադյան
  • Հռիփսիմե Հովակիմյան
  • Կարինե Շահինյան
  • Ստելլա Մեհրաբյան
  • Արզիկ Մխիթարյան
  • Աննա Այվազյան
  • Հասմիկ Միքայելյան
  • Իրա Թամրազյան
  • Կարինէ Հարությունյան
  • Լիլյա Ավանեսյան
  • Ռայա Նազարյան
  • Մարթա Հախնազարյան
  • Քրիստինա Սիմոնյան
  • Սիրանուշ Մարտիրոսյան
  • Սուսաննա Միքայեյան
  • Սուսաննա Չիպկինյան
  • Սիրվարդ Մարգարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31