Լրահոս
Օրվա լրահոսը

Barerar.am կայքն ու հավելվածը 6 ամսվա ընթացքում փոխեցին բազմաթիվ մարդկային ճակատագրեր

Մարտ 11,2025 11:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

6 ամիս առաջ «Վարդանյան ընտանիք» ԲՀ ջանքերով ստեղծվեց շահույթ չհետապնդող Barerar.am նոր հարթակը (կայք և հավելված), որը հնարավորություն է տալիս մեր շուրջն ապրող մարդկանց անմիջականորեն, առանց որևէ միջնորդի օգնել երեխա ունեցող, սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքներին:

Շատ կարճ ժամանակահատվածում աննախադեպ այս գաղափարի շուրջ համախմբվեցին շատերը: Օգնության ձեռք մեկնեցին ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ հանրության կողմից ճանաչված և սիրված բազմաթիվ մարդիկ:

Ի դեպ, կայքում և հավելվածում յուրաքանչյուր երկուշաբթի տեղադրվում է նոր ընտանիքի մասին պատմող տեսանյութ: Իսկ այն ընտանիքները, որոնք սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում են ապրում և ուզում են դառնալ կայքի շահառու, կարող են գրել էլեկտրոնային հասցեին կամ զանգել կայքում և հավելվածում ներկայացված հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31