Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ ախտորոշում և ժամանակակից սարքավորումներով ակնաբուժություն՝ «Վիժնմեդում»

Մարտ 11,2025 11:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վիժնմեդ» ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին և մինչև ակնաբուժական ծառայությունների մատուցումը՝ զբաղվել բժշկական սարքավորումների ներմուծմամբ։

2023 թվականին «Վիժնմեդն» ընդլայնվեց և մեկնարկեց նաև ակնաբուժական ծառայությունների տրամադրումը։

Ակնաբուժական ծառայությունների տրամադրման կարճ ժամանակահատվածում «Վիժնմեդն» արդեն իսկ հասցրել է սպասարկել ավելի քան 10.000 բուժառուի։

Ակնաբուժական կլինիկայում աշխատում են բժշկական նորագույն ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, բարձրակարգ նյութերով, որոնցից շատերի ներկայացուցիչը Հայաստանում հենց «Վիժնմեդն» է։

Ակնաբուժական կլինիկայի գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ կլինիկան համալրվեց ճշգրիտ ախտորոշում ապահովող առաջադեմ սարքավորումներով:

«Մեր կլինիկայում իրականացվում  են ակնաբուժության ոլորտում կատարվող գրեթե բոլոր տեսակի միջամտություններն ու վիրահատությունները՝ տեսողության լազերային շտկում, կատարախտի, գլաուկոմայի լազերային բուժում, ցանցաթաղանթի վիրահատություններ և այլն: 2023-ին հիմնադրեցինք մեր սեփական ակնաբուժական կլինիկան։ Այս գործընթացում մեզ աջակցեց Ակբա Լիզինգը, որի աջակցությամբ ձեռք բերեցինք ժամանակակից ու գերհզոր սարքավորումներ։ Այս սարքերը բուժանձնակազմին հնարավորություն են ընձեռում ապահովել ճշգրիտ ախտորոշում, ինչը պրոֆեսիոնալ,  լիարժեք ու գրագետ բուժման գրավականն է»,- նշում է «Վիժնմեդ» ընկերության տնօրեն, համահիմնադիր Անուշավան Կարապետյանը։

Առաջիկայում ակնաբուժարանն ավելի կընդլայնվի՝ հնարավորություն ստանալով ընդունել ավելի մեծ թվով բուժառուների։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31