Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին չի կարող պետությունից անջատված լինել, քանի որ Եկեղեցին հենց պետության մի մասն է

Մարտ 11,2025 11:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այն, որ Հայաստանը աշխարհիկ պետություն է, դա ճշմարտություն է, սակայն վիճահարույց է այն թեզը, համաձայն որի Եկեղեցին անջատված է պետությունից։ Այո, Սահմանադրությամբ այդպես ամրագրված է, բայց իրականում դա անհնար է։ Եկեղեցին չի կարող պետությունից անջատված լինել, քանի որ Եկեղեցին հենց պետության մի մասն է։ Եկեղեցին է հասարակության մեջ ձևավորում արժեքային համակարգը, Եկեղեցին է զբաղվում սերունդների հոգևոր-բարոյական դաստիարակությամբ, Եկեղեցին է նպաստում հասարակության մեջ տարբեր սոցիալական շերտերի համախմբվածության մակարդակի բարձրացմանը, Եկեղեցին է բարձր պահում Հայոց բանակի մարտական ոգին։ Համենայն դեպս պետք է, որ այդպես լինի և ոչ ոք իրավունք չունի Եկեղեցուն խանգարել, որպեսզի նա իրականացնի իր առաքելությունը։ Օրենքի ուժով չէ, որ Եկեղեցին դա անում է։

Գենադի Մնացականյան

Ի վերջո, այսպես թե այնպես կրոնի ազդեցությունը կա և՛ մշակույթի մեջ, և՛ տնտեսության մեջ, և՛ գիտության մեջ, և՛ քաղաքականության մեջ, և՛ ընդհանրապես ամեն ինչում։ Առաջին հայացքից թվում է, թե տնտեսությունը չպետք է որևէ առնչություն ունենա կրոնի հետ, սակայն իրականում դա այդպես չէ։ Այս համատեքստում, կարծում եմ, ավելորդ չի լինի հիշել 18-րդ դարի տնտեսագետ Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» հայեցակարգը, որը, ըստ տնտեսագետների, դարձել է ազատ շուկայի տնտեսական հայեցակարգի հիմնաքարերից մեկը։ Այն մինչ օրս էլ արդիական է և, կարծում եմ, արդիական կլինի միշտ։

Հայ գործարար շրջանակներում քրիստոնեական գաղափարախոսությունը ամենատարածվածն է և այդ գործում իր կարևոր ներդրումն ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Եվ ընդհանրապես, մենք տեսնում ենք, որ աշխարհում ամենահաջողված գործարարները հենց քրիստոնեական գաղափարախոսության կրողներն են։ Անշուշտ, չի կարելի անտեսել մյուս կրոնների գաղափարախոսության դրական ազդեցությունը գործարարների կյանքում, սակայն այսօր քրիստոնեությունը շարունակում է մնալ աշխարհում ամենաընդունված կրոնը և աշխարհի ամենահաջողակ գործարարները հենց քրիստոնյաներն են։ Այստեղից մենք պետք է մի պարզ հետևություն անենք, որ Եկեղեցին հասարակական կյանքի բոլոր բնագավառներում պետք է իր ներկայությունն ու ազդեցությունը ունենա, քանի որ դրանից կարող է շահել և՛ պետությունը և՛ հասարակությունը։

Գաղտնիք չէ, որ գործարարների ծրագրերի հիմքում բացահայտորեն կամ քողարկված ձևով արտացոլված են լինում իրենց կրոնական հայացքները։ Թղթի վրա գրված օրենքներն իրենց տեղն ունեն, իսկ գործարարների դավանած Աստվածային օրենքները իրենց տեղն ունեն։ Այդ է պատճառը, որ երբ գործարարը հաջողություններ է գրանցում, թեկուզ ինչ-որ տեղ խախտելով թղթի վրա գրված օրենքը, ապա նա դա համարում է որպես իրեն պարգև գերբնական ուժերի կողմից, որոնց մասին նա չի կարող խոսել։ Սակայն երբ այդ նույն հաջողությունները նա ունենում է խախտելով իր դավանած Աստվածադիր օրենքը, ապա նրա խղճմտանքը իրեն հանգիստ չի տալիս՝ հասկանալով նաև, որ պատիժն անխուսափելի է, ընդ որում՝ կապ չունի այդ զանցանքի մասին իրենից բացի որևէ մեկը գիտի՞, թե՞ ոչ, նա հավատում է, որ Ամենագետ Աստված գիտի դրա մասին։ Շատ դեպքերում հենց նման զգացումներն են գործարարներին մղում բարեգործությունների, այդ կերպ փորձելով ձերբազատվել Աստծու առաջ իրենց մեղավորության տհաճ զգացումից։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31