Լրահոս
Օրվա լրահոսը

Այս 7 տարվա ընթացքում, ինչ ինքը վարչապետ է և Հայաստանում ձևավորել է լիբերալ ֆաշիզմ, ո՞վ էր իրեն խանգարում`ինչ-որ բան հետ բերեր. Գագիկ Համբարյան. «Փաստ»

Մարտ 11,2025 10:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը բնակվում է Գյումրիում, նրա հետ զրույցը սկսում ենք հետևյալ առաջարկով՝ մեկնաբանել՝ արդյո՞ք այդքան ջերմ էր Փաշինյանի ընդունելությունը: «Տարրական կեղծիք է և սուտ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և կրկին խոսել «թալանը վերադարձնելու» մասին, անցած յոթ տարվա ընթացքում չենք էլ կարող հաշվել, թե արդեն որերորդ անգամ: Այս խոսույթը շարունակո՞ւմ է տպավորել մարդկանց, երբ ամենատարրական հարցերում որևէ առաջընթաց չկա: Աղքատության ցուցանիշը ոչ միայն չի կրճատվում, այլ հակառակը՝ աճում է, և այսպես շարունակ: «Եթե այս ելույթներին հավատացող կա, դա արդեն այդ հավատացողների խնդիրն է: Նկատեցի՞ք, որ Նիկոլ Փաշինյանը, կրկին ընդդիմադիրի կոստյումը հագած, սկսեց հիստերիկ ճղճղոցներ, ասաց՝ «բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ հետ է բերելու»: Այս յոթ տարվա ընթացքում, ինչ ինքը վարչապետ է և Հայաստանում ձևավորել է լիբերալ ֆաշիզմ՝ բառի բուն իմաստով, ամբողջ իրավապահ համակարգը ծալել, տակն է մտցրել, էլ չասեմ դատաիրավական համակարգը, ո՞վ էր իրեն խանգարում, որ ինչ-որ բան հետ բերեր: Ոչ ոք: Գյումրեցիներն այս յոթ տարվա մեջ իրենց կյանքում գրեթե ոչ մի դրական բան չեն տեսել, իսկ այն, ինչ էլ որ եղել է դրական, բացարձակ կապ չունի այս իշխանությունների հետ, ասենք՝ ռուսների ակտիվ ներհոսքը Հայաստան, այդ թվում՝ նաև Գյումրի, որը հիմնականում պայմանավորված է եղել 2022 թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմով, մարդիկ իրենց 30-40 հազար դրամանոց տները 100-ից 200 հազար դրամով վարձակալության էին տալիս, բայց դա էլ վերջացավ: Այս տարիների ընթացքում Գյումրիում մեծ քանակությամբ աշխատատեղեր բացվե՞լ են, ոչ: Թե ինչ է բացվել, շատ լավ գիտենք, նաև շատ լավ գիտենք, թե որքան աշխատատեղեր են փակվել հարկային տեռորի արդյունքում։ Այսքանից հետո գյումրեցին հավատալո՞ւ է Նիկոլին: Նիկոլի ելույթը բացահայտ ծաղր էր: Նա այնքան չի հարգում գյումրեցիներին, այնքան ցածրակարգ է համարում գյումրեցիներին, որ անգամ չներկայացրեց, թե իրենց Սարիկն ի՞նչ ծրագրով է հանդես գալու ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Ավելին՝ յոթ ու կես տարի առաջվա նույն «պլաստինկան» կրկին միացրեց: Նախկինի «քյաբաբ առ քյաբաբ» և նման մակարդակի հայտարարություններից հետո հիմա սկսել է բրաբուսներից և այլ մեքենաների հետբերումից խոսել: Ինչ-որ թվեր է ասում՝ կրկին ժողովրդին խաբելով, որ դրանք հետ է բերելու: Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չի կարողանալու հետ բերել օրինական մեթոդներով, որովհետև իրավական առումով բոլորը ժամկետները սպառված են: Նիկոլ Փաշինյանը բացահայտ նշեց, որ փորձում է, իր պաշտոնը օգտագործելով, բացահայտ ռեյդերային խլում կազմակերպել Բալասանյանների ընտանիքից, փորձում է նրանցից ստանալ «Սև բերդ» ամրոցը, որը նրանք գնել են անհատից, որին ժամանակին այն պետությունն է վաճառել: Բալասանյանների ընտանիքն աշխարհի ամենամեծ ավերակ արտաքնոց համարվող «Սև բերդը» դարձրել է այն, ինչ հիմա կա: Այն այժմ իր կողմն է գրավում հազարավոր զբոսաշրջիկների, որոնք անվճար գալիս և տեսնում են նրա տարածքը, այցելում այդ տարածքում գոյություն ունեցող թանգարանը: Նիկոլի ելույթը բացահայտ ծաղր էր գյումրեցիների նկատմամբ, Նիկոլն այնքան ցածրակարգ, անուղեղ է համարում գյումրեցիներին, որ մտածում է՝ ի՞նչ ծրագիր ներկայացնեմ, կգնամ, էլի նույն դեմագոգիայիս ալբոմը կմիացնեմ, կրկին կասեմ՝ հետ եմ բերելու, ձայները կստանամ, հետո էլ թող ինչ ուզում է, լինի, միևնույնն է, չեն հասկանում, որ իրավական բոլոր նորմերը, ժամկետները սպառված են, որ նա կարողանա ինչ-որ մեկից ինչ-որ բան ստանալ»,- նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31