Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես 2018-19 թվականներին էր շարունակաբար անմեղության կանխավարկածը խախտում եւ քրեական չավարտված, անգամ չհարուցված գործերով հայտարարություններ անում, այնպես էլ հիմա. «Հրապարակ»

Մարտ 11,2025 10:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել իր արատավոր լեքսիկոնից, օրենքը բացահայտորեն եւ ամենօրյա ռեժիմով խախտելուց` ինչպես 2018-19 թվականներին էր շարունակաբար անմեղության կանխավարկածը խախտում եւ քրեական չավարտված, անգամ չհարուցված գործերով հայտարարություններ անում, այնպես էլ հիմա:

Ի՞նչ եղան ապօրինի որդեգրումների, դասալիքների, Սաշիկի 50/50-ի, արագաչափերի եւ շատ ուրիշ «հանցագործությունների» մասին հայտարարությունները: Ոչինչ չապացուցվեց, եւ պարզվեց, որ երկրի ղեկին նստած մարդը պարզապես անպատասխանատու, սեփական խոսքի արժեքը եւ իր լիազորությունների սահմանները չգիտակցող անձնավորություն է, որի ամեն հայտարարությունը մեծ վնասներ է պատճառում երկրին: Ոչ միայն զուտ հեղինակության վնասներ, այլեւ հսկայական համակարգեր գործի են լծվում, ահռելի ռեսուրսներ ծախսում նրա ասածն ապացուցելու, ռեալիզացնելու վրա, բայց ոչինչ չի ստացվում, որովհետեւ տակը բան չկա: Սակայն այս հայտարարությունների վնասը միայն այդքանը չէ` հանրությունն ամեն մի նման հայտարարությունից ընկնում է ցնցումների մեջ, հեռուն գնացող հետեւություններ անում, իսկ երբ պարզվում է` տակը բան չկա, ոչ բոլորն են այդ մասին իմանում:

Եվ այսպես` 7 տարի շարունակ հանրության նյարդերի, զգացմունքների, մտքի, կողմնորոշման հետ խաղ են խաղում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31