Լրահոս
Օրվա լրահոսը

782 հազար հայտարարատուից հայտարարագիր ներկայացրել է 69 հազարը. «Ժողովուրդ»

Մարտ 11,2025 10:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025-ի հունվար ամսվա ընթացքում Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը 754 հազար 839 է, որոնք 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ: Սակայն, 782 հազար հայտարարատուներից այժմ հայտարարագիր են ներկայացրել միայն 69 հազար 813 անձ:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից։

Այսինքն, իշխանության օրակարգային լոզունգ դարձած համընդհանուր հայտարարագրման գործընթացը, որը 2025 թվականի հունվարի 1-ից պարտադիր է բոլորի համար, լրացրել է դեռ ընդամենը 10 հազար 657 անձ։
Հարկ է նշել, որ փետրվարի 10-ի դրությամբ հայտարարագիր էր ներկայացրել 59 հազար 052 ֆիզիկական անձ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 5 հազար 766 ֆիզիկական անձ։
Այսինքն, գրեթե մեկ ամսվա ընթացքում 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 104 անձ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 4 հազար 891 անձ։
Եթե իշխանությունների համար սա լավ ցուցանիշ է, ապա այս տեմպերով մինչև նոյեմբերի 1-ը դժվար թե պահանջվող քանակի հայտարարագրեր լրացվեն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31