Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Եղեգնաձորի մասնաճյուղը

Մարտ 11,2025 10:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում գտնվող մասնաճյուղը։ Նարեկացու փողոց 3/4 հասցեում գտնվող Բանկի երկհարկանի մասնաճյուղն իր հաճախորդներին է ներկայանում բրենդին համապատասխան գույներով կահավորված և տեխնիկապես վերազինված սրահներում։

Ֆասթ բանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղի կառավարիչ Գեղամ Վարդանյանն ասել է․ «Այստեղ մեր հաճախորդներն ավելի հարմարավետ պայմաններում կկատարեն իրենց բանկային գործարքները։ «Եղեգնաձոր» մասնաճյուղը համալրել ենք նոր ու ավելի ժամանակակից տեխնիկայով, ինքնասպասարկման սարքերով։ Պատրաստ ենք մեր հաճախորդներին սպասարկել 24/7 գրաֆիկով և տրամադրել մրցունակ բանկային ծառայություններ։ Սիրով սպասում ենք բոլորին»։

Ֆասթ բանկը շարունակում է բանկինգը դարձնել թափանցիկ, պարզ, հասանելի և վստահելի։ Ժամանակակից լուծումների միջոցով ապահովում է բարձրակարգ սպասարկում։ Թվային հարթակների զարգացմանը զուգահեռ Ֆասթ բանկը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցը Հայաստանի բոլոր մարզերում։

Ի դեպ, Ֆասթ բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31