Մոսկվայի մարզն ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման տակ է, 1 զոհ կա և վիրավորներ, հայտնում է «Ազատությունը»:
Մերձմոսկովյան տարածքում ու Մոսկվայում 74 ԱԹՍ է խոցվել, քաղաքապետ Սոբյանինն է հայտնել՝ հավելելով՝ հարձակումը շարունակվում է:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ գիշերը երկրի տարածքում 337 ԱԹՍ են խոցել:
Այսօր Սաուդիան Արաբիայում պետք է մեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները խաղաղության շուրջ:
Կարդացեք նաև
Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա այցի հետ, Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Առաջին դեպքը չէ, երբ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակության այցը Մոսկվա ուղեկցվում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմամբ։ Եվ ահա այս գիշեր ևս Կիևի ռեժիմը ԱԹՍ-ներով հարձակվել է մայրաքաղաքի վրա, երբ սպասվում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը այցը»- նշում է նա։
Ֆերիդուն Սինիրլիօղլուի և Սերգեյ Լավրովի բանակցությունները նախատեսված են այսօր՝ մարտի 11-ին։