Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներից երեքը հաղթահարել են շեմը ու ներկայացվել Կառավարության քննարկմանը. Դանիել Իոաննիսյան

Մարտ 11,2025 10:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացնում է

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներից երեքը հաղթահարել են շեմը ու ներկայացվել Կառավարության քննարկմանը`

Արթուր Նահապետյանը,

Պետրոս Մարտիրոսյանը,

Գևորգ Քոչարյանը։

Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության գնահատման մասով ներկայացրել եմ հատուկ կարծիք, քանի որ նա`

1.Հանդիսանալով Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար, ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլի ժամանակաշրջանում մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԶՊՄԿ տնօրենի ծննդյան խնջույքին:

2.Հանդիսանալով Լոռվա մարզի դատախազության դատախազ՝ դատարանում ԼԴ/0141/01/14 քրեական գործով ներկայացրել է Կարեն Կունգուրցևի մեղադրանքը՝ անտեսելով քննիչի կողմից կատարված էական և ակնհայտ խախտումները (որոնք վերջում արձանագրվել են դատարանի լրացուցիչ որոշմամբ): Արդյունքում Կունգուրցևը, արդարացվելուց առաջ, շուրջ երեք տարի գտնվել է անազատության մեջ:

3.Խնայողությունները պահում է կանխիկով, անվստահություն ունի անկանխիկ խնայողություններ պահելու առումով, իմ գնահատմամբ՝ չի կարողացել հիմնավորել 2017 թվականին գոյացած 6 միլիոն դրամ խնայողությունը (ուսումն ավարտելուց հետո միմիայն պետական ծառայող լինելով հանդերձ) և ունի մի շարք անհամապատասխանություններ հայտարարագրում:

4.Մտերիմ հարաբերությունների մեջ է (ընկերն է) «թուրքական իշխանությանը պահող» ոստիկաններին «թուրք» ու բարոյականությունը ծախող անվանող և կողոպուտի համար նախկինում դատված անձի հետ, ով նաև Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ ու 2008 թ.-ի մարտի 1-ին Մաշտոցի պողոտայում ջարդարարություն իրականացրած անձի եղբայրն է (հաստատված է դատարանի կողմից):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31