Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել պետությանը: Էս վերջերս ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել էի, որ 2010 թվականի արտադրության Ռենջ Ռովեր է վերադարձվել պետությանը:
Եթե էդպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն «Ռենջ Ռովերս» առ «Ռենջ Ռովեր», «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ» առ «Յաշիկ»»:
«ՉԻ». «Օպելները» մոռացար, ապեր: Ինչքան համբալ կա, քշում է, նեղություն է տալիս իշխանավորներին ու նրանց պապաներին:
Մի ժամանակ Փաշինյանը ոչմիթիզական «սկորուստ» էր դրել, վերջը աղետի հասցրեց:
Կարդացեք նաև
Հիմա դարձել է ոչմիավտոյական: Հողեր վերադարձնելու գործը թարգել է, որոշել է ավտոներ վերադարձնել: Լավ զբաղմունք է գտել:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից