Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը օրինական ճանապարհով է գնել Սև բերդը և հանդիսանում է բարեխիղճ ձեռքբերող. Փաստաբան

Մարտ 10,2025 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Տիգրան Գրիգորյանը գրում է.

2025 թվականի մարտի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածվել է մի հայտարարություն, որը կապված է Սև բերդ ամրոցի հետ։ Դատախազությունը, մասնավորապես, նշում է, որ Սամվել Բալասանյանի հայտարարությունը, Սև բերդի հետ կապված, սխալ է, քանի որ քրեական գործ է քննվում Քննչական կոմիտեում։ Ենթադրում եմ, որ վարչապետին սխալ տեղեկատվություն են տվել, իսկ հիմա փորձում են նման հայտարարություններով քողարկել դա։

Տվյալ հարցի առնչությամբ կարևոր եմ համարում նշել, որ Սև բերդի վերաբերյալ առկա է քաղաքացիական դատարանի օրինական ուժ ստացած վճիռ։ Տվյալ դատական գործով հայցվոր է հանդիսացել ԿԳՄՍ նախարարությունը, և հայցը մերժվել է առաջին ատյանի քաղաքացիական դատարանի կողմից, իսկ նախարարությունն անգամ չի բողոքարկել վճիռը՝ հասկանալով, որ իրենց պահանջն անհիմն է։ Ինչ վերաբերում է Սև բերդի առնչությամբ 2020թ․ հարուցված քրեական գործին, այն կարճվել է ՀՔԾ-ի կողմից դեռևս 2021 թվականի ապրիլին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Դատախազությունն այժմ պնդում է, որ ինչ-որ քրեական գործ է քննվում Սև բերդի հետ կապված։ Նշեմ, որ դրա համար առնվազն պետք է 2021 թվականի կարճման որոշումը վերացված լիներ, իսկ վերացնելու համար օրենքով թույլատրելի ժամկետը, օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից կարող էր լիներ նշած որոշումը կայացնելուց հետո 6 ամսվա ընթացքում։ Արդեն մի քանի «վեց ամիս» է անցել։

Նշեմ, որ ես, որպես Սամվել Բալասանյանի պաշտպան, Սև բերդի հետ կապված քրեական վարույթի վերաբերյալ դատավարական որևէ փաստաթուղթ չեմ ստացել, նման վարութային ակտ չի ստացել նաև Սամվել Բալասանյանը, և եթե գլխավոր դատախազը, ենթադրենք, վերացրել է ՀՔԾ քննիչի 2021 թվականի կարճման որոշումը, չեմ պատկերացնում, թե երբ և ինչ հիմքով, ապա մենք այդ մասին սահմանված կարգով տեղեկացված չենք, և որ պահից պատշաճ տեղեկացվենք՝ միանշանակ նման անօրինական որոշումը կբողոքարկենք դատական կարգով։

Հավելեմ, որ Սամվել Բալասանյանը օրինական ճանապարհով է գնել Սև բերդը և հանդիսանում է բարեխիղճ ձեռքբերող, ուստի խոսք չի կարող գնալ քրեորեն հետապնդելի որևէ արարքի մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31