Կայացել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հանդիպումն ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ:
-Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանը և պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանն անդրադարձ են կատարել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային բնույթի հարցեր:
-ՀՀ դեսպանը ողջունել է տարեսկզբին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը ՀՀ և հանդիպումները ՀՀ նախագահի, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:
-Զրուցակիցները կարևորել են երկու խորհրդարանների միջև գործող պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության առավել ակտիվացումը:
Կարդացեք նաև
Իրանում ՀՀ դեսպանատուն