Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփ. Զելենսկին կստորագրի Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

Մարտ 10,2025 23:55

«Ամերիկայի ձայն». Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը խոսել է Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, գնաճի, հարավային սահմանին տիրող իրավիճակի և միջուկային զենքի մասի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել Fox News-ին, որտեղ ամերիկացիների հետ կիսվել է շատ կարևոր հարցերի իր տեսլականով։

Ուկրաինայի և Վլադիմիր Զելենսկու մասին

Նախագահ Թրամփը վստահություն է հայտնել, որ չնայած փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակում մամուլի հետ ճեպազրույցի ավարտին տեղի ունեցած թեժ բանավեճի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կվերսկսի երկխոսությունը և կստորագրի պայմանագիր հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այս համաձայնագիրն անհրաժեշտ է, քանի որ այն վերականգնում է արդար հավասարակշռությունը ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև Ուկրաինային աջակցության համար տրամադրված միջոցների և դրանց տրամադրման պայմանների շուրջ։

«Նա (Զելենսկին) խելացի մարդ է և ուժեղ», – ասել է Թրամփը: «Եվ նա Բայդենի օրոք մեր երկրից փող վերցրեց, ինչպես երեխան կվերցներ մի կոնֆետ… Ես պարզապես չեմ կարծում, որ նա երախտապարտ է…»:

Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ուկրաինացիներն իսկապես արիաբար են կռվել, բայց միևնույն ժամանակ հիշեցրել, որ հենց ինքն է համապատասխան զինատեսակ տրամադրել իր առաջին նախագահության ժամկետում։

Սակայն ամենակարեւորն այն է, ինչպես գտնում է ԱՄՆ 47-րդ նախագահը, որ այս սարսափելի պատերազմի հավանականությունը կլիներ զրոյական, եթե նա վերընտրվեր իր պաշտոնում երկրորդ ժամկետում։

«Դուք ականտես չէիք լինի Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա: Դուք ականտես չէիք լինի «Համասի» հետ կապված այս ամբողջ իրավիճակին, և հոկտեմբերի 7-ը երբեք չէր լինի, քանի որ Իրանը կլիներ ավերված… Դուք երբեք չէիք արձանագրի ամենավատ զորքերի դուրս բերումը, որը երբևէ որևէ մեկը տեսել է, ես նկատի ունեմ Աֆղանստանը, որն ամենաամոթալի էջն է մեր երկրի պատմության մեջ: Իսկ դու գիտե՞ք էլ ինչ չէիք ունենա: Դուք չէիք ունենա գնաճ։ Մեր գնաճը Բայդենի օրոք հասել է ռեկորդային մակարդակի: Սա մահաբեր է»,- կրկնել է Թրամփը։

Տնտեսության մասին

ԱՄՆ նախագահը նշել է, որ վերջին երեք-չորս օրվա ընթացքում տոկոսադրույքները նվազել են՝ չնայած Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ապրանքների համար սահմանված մաքսատուրքերին։

Թրամփը հիշեցրել է, թե ինչպես է կոչ արել նվազեցնել տոկոսադրույքները։

«Գիտեք, ոչ ոք երբեք չի հարստանում, երբ տոկոսադրույքները բարձր են, քանի որ մարդիկ չեն կարողանում պարտքով գումար վերցնել», – հիշում է նա:

Նա նաև հիշեց, թե ինչպես է փորձել նվազեցնել էներգակիրների գները, և այժմ կրկին հասել է վառելիքի և էլեկտրաէներգիայի գների էժանացման սկզբին։

Հարավային սահմանին տիրող իրավիճակի մասին

«Մտածեք, թե ինչ է նա ժառանգել ինձ», – ասաց Դոնալդ Թրամփը՝ խոսելով Բայդենի ժառանգության մասին։ -Բաց սահմաններ, չնայած այն հանգամանքին, որ արդեն միլիոնավոր մարդիկ են եկել մեր երկիր, որոնցից շատերն այստեղ չպետք է լինեին։ Նրանցից շատերը հանցագործներ են… մարդասպաններ, թմրավաճառներ, նարկոբարոններ»:

Ռուսաստանի նկատմամբ իբր մեղմ վերաբերմունքի համար քննադատության մասին

«Ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ այնքան կոշտ չի եղել, որքան ես եմ եղել»,- ասել է Դոնալդ Թրամփը։ – Եվ նրանք դա գիտեն: Օրինակ՝ ես կանգնեցրեցի «Հյուսիսային հոսք» գազատարը։ Նրանք պատրաստվում էին մատակարարել Գերմանիային և մնացած ողջ Եվրոպային։ Միաժամանակ ես հարաբերություններս պահպանեցի Պուտինի հետ։ Ես նույնպես շփվեցի նախագահ Սիի հետ: Բայց ոչ ոք Չինաստանի նկատմամբ այնքան կոշտ չէր, որքան ես»:

Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի եւ Իրանի սպառնալիքի մասին

ԱՄՆ նախագահը եւս մեկ անգամ կրկնեց իր գնահատականը.

«Իրանի հետ գործ ունենալու երկու ճանապարհ կա՝ ռազմական, կամ գործարքի կնքում: Ես կնախընտրեի գործարք կնքել, քանի որ չեմ ուզում վնասել [Իրանի] ժողովրդին: Հրաշալի մարդիկ են։ Ես գիտեմ շատ իրանցիներ այս երկրից: Բայց ոչ ղեկավարությունը։ Մարդկանց: Վստահ չեմ, որ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, բայց մենք կարող ենք այնպիսի գործարք կնքել, որը նույնքան լավ կլինի, ասես դու հաղթած լինես ռազմական ճանապարհով: Ես նրանց նամակ գրեցի՝ բացատրելով, որ հուսով եմ, որ նրանք իրենց ճիշտ կդրսևորեն, իսկ եթե ոչ, ապա ռազմական միջոցները սարսափելի կլինեն նրանց համար»։

Պաշտպանության և ծախսերի վերաբերյալ

ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ հաճույքով կկրճատեր պաշտպանական ծախսերը, բայց ոչ հիմա, քանի որ կա Չինաստանի, Ռուսաստանի և շատ ուրիշների խնդիրը։

«Գիտեք, երբ ես լսում եմ այս կլիմայի խնդիրներով տարված խելագար մարդկանց, և նրանք խոսում են գլոբալ տաքացման մասին, որ օվկիանոսը կբարձրանա մեկ ութերորդ դյույմով առաջիկա 300 տարիների ընթացքում, բայց նրանցից ոչ մեկը չի խոսում միջուկային զենքի, միջուկային զենքի վտանգի մասին, որը կարող է վաղը [աղետի] հանգեցնել: Բայդենը տարիներ շարունակ խոսում է գոյության սպառնալիքի մասին։ Նրան դուր էր գալիս «էկզիստենցիալ սպառնալիք» տերմինը, որ այն առաջացել է կլիմայից։ Ես ասացի՝ ոչ։ Ամենամեծ վտանգը տարբեր երկրների դարակներում է, որը կոչվում է «միջուկային զենք», սա ամենասարսափելի հրեշն է, որը կարող է կիլոմետրերով ոչնչացնեռլ բոլոր կենդանի արարծներին: Եվ նրանք երբեք չեն նշել դա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31