Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցուն ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Մարտ 10,2025 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:

Լեւիկ Միքայելյանը 61 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար գոտեմարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիեւի հետ եւ պարտության մատնեց 2:1 հաշվով՝ նվաճելով չեմպիոնի կոչումը:

Ավելի վաղ Ռազմիկ Եփրեմյանը սփոփիչ գոտեմարտում չէր կարողացել հաղթահարել ռումինացի մրցակցի արգելքը եւ զրկվել էր բրոնզե մեդալի հեռանկարից:

Այսօր քիչ ավելի ուշ Կնյազ Իբոյանը նույնպես ոսկին կվիճարկի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիեւի հետ, իսկ Խաչատուր Խաչատրյանը կփորձի բրոնզ նվաճել լեհ Միհալ Դամիան Դուբովսկու հետ գոտեմարտում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31