Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական զարգացման համար Սփյուռքի ներուժը լիարժեք չի օգտագործվել. Ալեքսանդր Գեւորգյան

Մարտ 10,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանը Սփյուռքի ներուժը լիարժեք չի օգտագործել եւ չի օգտագործում՝ երկրի տնտեսական զարգացման, տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ արտահանման աճի տեսանկյունից. այս կարծիքին է Նյու-Յորքի Սուրբ Ջոնսի համալսարանի պրոֆեսոր  Ալեքսանդր Գեւորգյանը: Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ իր մոտեցումները Ալեքսանդր Գեւորգյանը բարձրաձայնեց այսօր, «Սպարապետ» կենտրոնի կազմակերպած՝ «Հայաստանի ռազմավարական տնտեսական ընտրությունը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. հեռանկարներ եւ հնարավորություններ Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ:

Բանախոսը վերլուծել է Հայաստանի տնտեսական համակարգը՝ 1980-ականներից: «Հայաստանի տնտեսությունը. մակրո հայացք» վերնագրված վերլուծության համաձայն, միջին ցուցանիշներով Հայաստանը լավ դիրքերում է, բայց տնտեսական զարգացումը պետք է արտացոլի քաղաքացիների բարեկեցությունը, կյանքի բարելավումը կարեւոր ցուցանիշ է եւ տնտեսական աճը միայն թվերով չպետք է չափվի:

Պրոֆեսորի կարծիքով, Հայաստանի կայուն զարգացման աճի համար արտահանման կառուցվածքը պետք է վերանայվի: Պետք է կենտրոնանալ համակարգային տնտեսական աճի վրա, ոչ թե վերացական նպատակների՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, դրանց տնտեսական հետեւանքները: Հիմնական ներուժը պետք է կենտրոնացվի տեղական արդյունաբերական զարգացման եւ արտադրական կարողությունների հզորացման վրա: Ալեքսանդր Գեւորգյանը կարեւոր է համարում՝ նկատի ունենալով երկրի տարածաշրջանային առանձնահատկությունները՝ ինտեգրվել գլոբալ մատակարարման շղթաներին:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31